Լրահոս

18.04.2012 15:04


22–ամյա աղջիկը նետվել է Կիևյան կամրջից

22–ամյա աղջիկը նետվել է Կիևյան կամրջից

Այսօր՝ ապրիլի 18-ին՝ ժամը 13։50-ի սահմաններում, Կիևյան կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել և տեղում մահացել։ Այս մասին դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի և Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանների օպերատիվ քննչական խմբերը։ Տեղում է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։

Գ. Շամշյանը հայտնել է, որ ինքնասպան եղած անձը մոտ 20-22 տարեկան աղջիկ է։ 
Դեպքի վայր են հրավիրվել դատական բժիշկն ու քննիչը։

Այս խորագրի վերջին նյութերը